Քաղաքական

Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: 
  
Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդման գործում: 
  
Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման և տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: