Քաղաքական

«Ալիևը Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան», ինչը վկայում է ՀՀ-ի դեմ ագրեսիան շարունակելու մտադրության մասին». Ռուբինյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում։ 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, ապա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որը հայտարարել էր, թե Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում Հայաստանի օբյեկտներին հարվածելու համար: 

«Ալիևը նաև նշել է, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանի մաս է, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ռևիզիոնիստական և ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի»,- ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանը շեշտել է, որ ժամանակն է դադարել խոսել Ադրբեջան ագրեսիվ պետության մասին, դրա համար անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ բանաձև։

«Բանաձև այն պետության դեմ, որի նախագահը բացահայտ խոսում է ժողովրդավարական հարևանի դեմ ագրեսիա սկսելու իր ծրագրերի մասին»,- ասել է Ռուբինյանը։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։