Մշակույթ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարի Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան և Բեթհովենի Ջութակի կոնցերտը:

Մենակատար` մեր ժամանակների մեծագույն երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխ: Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ։