Երևան

«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Առավոտյան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների և ոստիկանների հետ համատեղ ստուգումներ են իրականացվում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի արգելեն փողոցային առևտուրը։

Հիշեցնենք՝ վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքով փողոցային առևտուրն արգելված է, իսկ ստուգումների արդյունքում հայտնաբերված ապրանքն առգրավվում է։

Ըստ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակցի պարզաբանման՝ փողոցային առևտրով զբաղվողներին բազմիցս զգուշացվել է, որ չի թույլատրվում փողոցում առևտուր անել, սակայն զգուշացումներն ու հորդորներն անտեսվում են։ «Միջոցառումները պարբերաբար լինելու են, շարունակական են լինելու։ Համոզված եղեք, որ արդյունքը նկատելի կլինի»։