Երևան

Իրականացվում են արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ

Ապօրինի տեղադրված արտաքին գովազդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ: