Երևան

Ծառերի փոխարինում՝ Թումանյան փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նորերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Աշխատանքներն սկսել են Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածից: Այստեղ կտնկվի շուրջ 60 ծառ:

1930-ականներին շենքերի կառուցման հետ տնկված ծառերը դարձել են վթարային:

Այժմ տեղում տնկվում են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր:

Մանրամասները՝ տեսանյութում։