Երևան

Արզնի 2-Երևան ջրատարը սողանքի պատճառով վթարվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, վթարվել է Քանաքեռ-Ավան ամառանոցային տարածքի գետի ափամերձ սողանքային հատվածով անցնող Արզնի 2- Երևան ջրատարը, որի միջոցով իրականացվում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների  բաժանորդների մոտ 25%–ի ջրամատակարարումը։

Նաև տեղեկացրին, որ հողի շերտերի փլուզման պատճառով փոխվել է գետի հունը, որի հետևանքով անանցանելի է ջրագծին մոտեցող ճանապարհը, և ջրագիծը ծածկվել է ջրով՝ անհնար դարձնելով իրականացնել վթարավերականգնման աշխատանքներ։ Այս պահին, սակայն, արդեն սկսվել են այն իրականացնելու նախապատրաստական աշխատանքներ. «Պետք է իրականացվեն մեծ ծավալի գրունտային աշխատանքներ՝ գետի հունը տեղափոխելու համար, որից հետո միայն կարող են սկսվել վթարավերականգնողական աշխատանքներ»,- հայտնեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում