Երևան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ:

Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: 

Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։