Միջազգային

Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից

Պաշտոնական Կրեմլը պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության գործում խորհուրդ է տվել հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա։

«Հիմա այս ամենի շուրջ շատ տարբեր սպեկուլյացիաներ կան։ Այստեղ, իհարկե, դուք պետք է կենտրոնանաք պաշտոնական տեղեկատվության վրա: Կլինի հետաքննություն։ Սա ոչ այլ ինչ է, քան այս գործի շուրջ շահարկումներ», - այսպես Պեսկովը պատասխանել է այն հաղորդագրություններին մեկնաբանելու խնդրանքին, որ ձերբակալված Իվանովին մեղադրում են պետական դավաճանության մեջ: Նա հայտարարել է, որ Կրեմլին այդ մասին ոչինչ հայտնի չէ։