Միջազգային

ՄԹ-ն Ուկրաինային ռազմական օգնության խոշորագույն փաթեթ կտրամադրի

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության պատմության մեջ խոշորագույն փաթեթի մասին։ Վարչապետ Ռիշի Սունակն այսօր Վարշավայում կհանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Դրանից հետո նա կմեկնի Բեռլին՝ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման։

500 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով լրացուցիչ ֆինանսավորումը կօգտագործվի Ուկրաինային զինամթերք, ՀՕՊ միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և ինժեներական աջակցություն արագ հասցնելու համար: