Միջազգային

Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի

BYD-ը նախատեսում է Հունգարիայում կառուցել իր առաջին Եվրոպական ավտոմոբիլային գործարանը։ Դա չինական ընկերության ծրագրի մի մասն է, որը նախատեսում է մարտահրավեր նետել Tesla-ին այդ տարածաշրջանում: 

Սեգեդ քաղաքում գտնվող գործարանը եվրոպական շուկայի համար արտադրելու է էլեկտրական մեքենաներ և plug-in հիբրիդներ: BYD-ի որոշումը կայացվել է եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ մեկ տարվա բանակցություններից հետո:

BYD-ը նպատակ ունի մինչև տասնամյակի վերջ զբաղեցնել Եվրոպայի շուկայի 10%-ը: Ըստ Dataforce շուկայի հետազոտողների՝ ընկերությունը նոյեմբերին Եվրոպայում վաճառել է ավելի քան 13․000 մեքենա: Atto 3-ը մոդելը դարձել է ամենավաճառվողը՝ մոտ 11․000 միավոր: