Միջազգային

Ռումինիան և Հարավային Կորեան խորացնում են ռազմական համագործակցությունը

Ռումինիան և Հարավային Կորեան մտադիր են խորացնել համագործակցությունը պաշտպանության և միջուկային էներգետիկայի ոլորտներում: Այդ մասին Սեուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, որը պաշտոնական այցով գտնվում է Կորեայի Հանրապետությունում։