Միջազգային

Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Բաքուն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու ծրագրեր չունի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից։ Եթե մենք դրանք տեսնենք, որոշում կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ կբավարարի նաև համագործակցության այն մակարդակը, որն այժմ կա», - ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում։

«Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների հետ, բացի Հայաստանից», - հավելել է Ալիևը։