Միջազգային

Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց է կատարել Ռուսաստան: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հանդիպման օրակարգին և այդ համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերություններին․

«Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, պետությունների ղեկավարները հանձնարարականներ են տվել կառավարությունների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ նախագծի իրականացման ուղղությամբ: Նախագահ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կապող երկաթգիծ կա, սակայն 15 միլիոն տոննա բեռների ակնկալվող ծավալի տեղափոխման համար գոյություն ունեցող ենթակառուցվածքը պետք է համապատասխանաբար ընդլայնվի: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այս ոլորտում Ռուսաստանի դերն ու ջանքերը», - նշել է Հաջիևը։