Միջազգային

Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 24-25-ը կայցելի Հունգարիա: Նա կմասնակցի պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսին (PAC), որը հայտնի է նաև որպես հակա-ԼԳԲՏ համաժողով:

Նախորդ տարի դրան մասնակցել էր Իրակլի Ղարիբաշվիլին։ Այն ժամանակ նա Օրբանին անվանել էր «մարտական քրիստոնյա»։ Նրանք միասին խոստացել էին հավատարիմ մնալ ավանդական արժեքներին և աջակցել միմյանց: Այն բանից հետո, երբ Կոբախիձեն փոխարինեց Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում, Վրաստանի կառավարությունում Օրբանին շարունակում են անվանել իրենց համախոհ և Եվրոպայում գլխավոր դաշնակից: