Միջազգային

Թրամփի դատական ծախսերը մարտին կազմել են գրեթե 5 մլն դոլար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 4,9 միլիոն դոլար է ծախսել մարտ ամսին իրավաբանական ծառայությունների վրա, իսկ հաշիվներում, որոնք նա օգտագործել է իր փաստաբաններին ֆինանսավորելու համար, մնացել է 6,8 միլիոն դոլար, ինչը նրան սպառնում է ֆինանսական ճգնաժամով, քանի որ դատական ծախսերը մեծանում են:

Bloomberg-ը նշել է, որ Թրամփին դրդում է ֆինանսավորման այլ աղբյուրներ փնտրել՝ աճող դատական ծախսերը հոգալու համար: Թրամփը կարող է փորձել ավելի շատ գումար հավաքել դոնորներից կամ հոնորարներ վճարել սեփական կարողությունից։