Միջազգային

ՆԱՏՕ անդամ երկրները 1.3 տրլն դոլար են ծախսել ռազմական ոլորտի վրա

2023թ. ՆԱՏՕ-ի 31 անդամներին բաժին է ընկել 1341 միլիարդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ծախսերի 55%-ը։ ԱՄՆ ռազմական ծախսերը 2023թ. աճել են 2,3%-ով և հասել 916 միլիարդ դոլարի, ինչը կազմում է ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերի 68%-ը: 2023թ. ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների մեծ մասն ավելացրել է ռազմական ծախսերը։ ՆԱՏՕ-ի ընդհանուր կազմում նրանց ընդհանուր մասնաբաժինը կազմել է 28%, ինչը վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։ Մնացած 4%-ը բաժին է ընկել Կանադային և Թուրքիային։