Միջազգային

Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 109 մլրդ դոլար

Ռուսաստանի ռազմական ծախսերը 2023 թվականին աճել են 24%-ով և կազմել 109 միլիարդ դոլար, ինչը 57%–ով ավել է, քան 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը։ 2023 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են ընդհանուր պետական ծախսերի 16%-ը, իսկ նրա ռազմական բեռը (ռազմական ծախսերի մասնաբաժինը, ՀՆԱ-ում) կազմել է 5,9%: