Միջազգային

Գերմանիան առաջին եռամսյակում 3.8 մլրդ դոլարի զենք է արտահանում Ուկրաինա

Գերմանիայի կառավարությունն առաջին եռամսյակում 5,2 մլրդ եվրոյի սպառազինություն արտահանելու թույլտվություն է տվել, այդ գումարի 74%-ը բաժին է ընկնում Ուկրաինային։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է Գերմանիայի ֆինանսների նախարարության կայքում։

Տվյալների համաձայն՝ Գերմանիայից զենքի արտահանումը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ (2,4 մլրդ եվրո)։ Ուկրաինային օգնությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է մինչև 3,8 մլրդ եվրո՝ 2023 թվականի առաջին եռամսյակի 497 մլն եվրոյի դիմաց։ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային սպառազինությունների երկրորդ մատակարարն է։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան Կիևին ռազմական աջակցության կամ ապագա ծախսերի գծով պարտավորություններ է տրամադրել մոտ 28 մլրդ եվրոյի չափով։