Միջազգային

«Երկու տարի է՝ աշխատում ենք փետրվարի 22-ի փաստաթղթի շրջանակներում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին․ 

«Գոհ ենք, թե ինչպես են զարգանում մեր կապերը։ Երկու տարուց ավելի աշխատում ենք դաշնակցային փոխգործակցության դեկլարացիայի շրջանակներում, որը ստորագրեցինք 2022թ. փետրվարին, ինչը ապագայում զարգացող մեր հարաբերությունների գլխավոր փաստաթուղթն է։ Այսօրվա մեր օրակարգը բազմակողմ է, այն ունի նաև տրանսպորտային բաղադրիչ՝ Հյուսիս-հարավ միջազգային հանգույցը, որը գլոբալ նշանակություն ունի բեռնափոխադրումների անվտանգության առումով», - նշել է Ալիևը։