Միջազգային

ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին

Մարտի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ. Գալուզինը հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի նախագահի պետական խորհրդական Կ. Կ. Կոչիևի և Աբխազիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ի. Վ. Տուժբայի հետ: Նշվել է, որ մտադիր են շարունակել համակարգված ջանքերը՝ շեշտը դնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ամուր անվտանգության ապահովման վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։