Միջազգային

Վրաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ

2023 թվականին Վրաստանում ծնվել է 40 214 երեխա՝ 5%-ով պակաս, քան 2022 թվականին․ հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ, համապատասխանաբար, 21 010 և 19 204:

Ամենաշատ երեխաներ են ծնվել Թբիլիսիում՝ 13 697։ Ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի շրջաններում՝ ընդամենը 226 երեխա։ Առաջնածինների մասնաբաժինը նվազել է՝ նորածինների 39,1%-ից մինչև 37,7%: Երկրորդ երեխաների մասնաբաժինը գործնականում չի փոխվել՝ 33,6%, երրորդ և ավելին՝ աճել է 26,6%-ից մինչև 27,5%: 2023 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը 26,7 տարեկան է։