Միջազգային

Իսրայելի բանակը գրոհում է Գազայի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցային համալիրը

Իսրայելի պաշտպանության բանակը գրոհում է պաղեստինյան «Նասեր» բժշկական համալիրը, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում:

Ինչպես հաղորդում է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը, զորքերը շրջապատել են հիվանդանոցի տարածքը և ձերբակալել դրա մի քանի աշխատակիցների և ներսում գտնվող փախստականների: Զինծառայողները «կրակ են բացել տեղահանված անձանց թվում գտնվող երիտասարդների ուղղությամբ», որոնք հրաժարվել են ենթարկվել շենքը լքելու հրամանին․ հաղորդում է հեռուստաալիքը: