Միջազգային

Թայվանը կկրկնապատկի ռազմական ոստիկանության թվաքանակը

ԱՄՆ-ն չի աջակցում Պակիստան-Իրան գազատարի նախագծի իրականացմանը և նախազգուշացնում Է Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում պատժամիջոցների ռիսկի մասին: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Պակիստանյան «Interstate Gas Systems» պետական ընկերությունը և իրանական «Iranian Gas Company» ընկերությունը գազատարի կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել դեռևս 2009 թվականին: Պակիստանը պարտավորվել է գազատարի իր հատվածը կառուցել մինչեւ 2015 թվականի հունվարը, սակայն դրա կառուցումն այդպես էլ չի ավարտվել, այն դեպքում, երբ իրանական հատվածը մինչեւ Պակիստանի հետ սահման արդեն պատրաստ է շահագործման: