Միջազգային

Ուկրաինան համաշխարհային բանկից 1.5 մլրդ վարկ կստանա

Ուկրաինան Համաշխարհային բանկի ծրագրով 1,5 մլրդ դոլար կստանա Մեծ Բրիտանիայից և Ճապոնիայից։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 մլրդ դոլար հատկացնելու որոշմանը՝ զարգացման քաղաքականության աջակցության վարկի շրջանակներում։ Դրանցից 984 մլն դոլարը կտրամադրվի Ճապոնիայից, իսկ 516 մլն դոլարը՝ Մեծ Բրիտանիայից»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Շմիգալը հույս է հայտնել, որ Ուկրաինան միջոցներ կստանա մինչև մարտի վերջ: 2024 թվականին Ուկրաինայում ծրագրված է բյուջեի ռեկորդային դեֆիցիտ՝ 43,9 մլրդ դոլարի չափով։