Միջազգային

Բաքուն Բիշքեկին է փոխանցել Ղրղզստանի 4 քաղաքացու

Բաքուն Ղրղզստանի չորս քաղաքացու փոխանցել է այդ երկրի իրավապահ մարմիններին։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ղրղզստանի տարածքում որպես կասկածյալ ձերբակալվել էր հինգ ադրբեջանցի։ Ադրբեջանի ՆԳՆ-ն, համագործակցելով Ղրղզստանի համապատասխան իրավապահ մարմինների հետ, հակառակ կողմին է տրամադրել նշված անձանց վերաբերյալ հավաքագրած տեղեկություն։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնության տարածքում հանցագործության համար, իսկ մյուսը՝ Ադրբեջանում։

«Ղրղզստանի իրավապահ մարմինների պահանջով Ադրբեջանի տարածքում պարզվել է Ղրղզստանի 4 քաղաքացու գտնվելու վայրը, որոնք կասկածվում են այդ անձանց հետ կապեր ունենալու մեջ, և նրանք փոխանցվել են Ղրղզստանի իրավապահ մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։