Միջազգային

«Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում». ՀԱՊԿ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը Մոսկվայում մամուլի ասուլիս է անցկացնում:

Ասուլիսի գլխավոր թեմաներն են 2022թ. ՀԱՊԿ կառավարման մարմինների և զորամիավորումների, հավաքական անվտանգության համակարգի միջոցների համատեղ պատրաստության արդյունքները, ինչպես նաև 2023 թվականի խնդիրները:

Ըստ ՀԱՊԿ շտաբի պետի՝ խորանում է կոնֆլիկտային իրավիճակը Կովկասի տարածաշրջանում՝ նախ և առաջ պայմանավորված այն հանգամանքով որ տարածաշրջանի երկրները ունեն չկարգավորված կոնֆլիկտ։ Ռուսաստանը տարածաշրջանում կայունացնող դեր ունի, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ուշադրություն չդարձնելով Հայաստանի՝ ՀԱՊԿ մասնակցությանը, ձգտում են ետպատերազմական անվտանգային համակարգի իրենց ֆորմատը ներդնել։