Միջազգային

Իրանից գազի ներմուծումը կկրկնապատկվի

Երեկ Իրանն ու Հայաստանը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որի ընթացքում Իրանի գազի ու նավթի հարցերով փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ասել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցին զուգահեռ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Սրանից ելնելով, ըստ արտահանվող գազի ծավալների ավելացման, կփոփոխվի նաև էլեկտրաէներգիայի փոխանակման դրույքաչափը»։

Փոխնախարարը նաև հավելել է, որ այժմ օրական 1 միլիոն մ³ գազ է արտահանվում Հայաստան, որը նոր հուշագրի հիման վրա կկրկնապատկվի։