Միջազգային

Վրաստանի նախագահը չի բացառել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ռուսների ներհոսքի ֆոնին, չի բացառել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերանայումը։ Ներհոսքն ահագնացավ Ուկրաինայի պատերազմից հետո։ Նախագահն այս մասին հայտարարել է արել Քիշնևում՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսին։

«Հնարավոր է՝ ստիպված լինենք վերանայել վիզային ռեժիմը, որն այսօրվա պայմաններում բավական ազատական ​​է և կարող է պակաս ընդունելի լինել այս ագրեսիայի պայմաններում։ Այդ ամենը պետք է որոշի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։