Միջազգային

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հարցերը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակներում։ Այդ մասին հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները։ Մենք նախկինի պես վստահ ենք այնպես, ինչպես դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարի ռեժիմն է շփման գծի ողջ երկայնքով», - հայտարարել Է Շոյգուն։ 

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական փոխգործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերը»,-ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: