Տեխնէ

Twitter-ը կդառնա վճարովի

Twitter-ի սեփականատեր, Tesla-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է որ X (նախկին Twitter) սոցիալական ցանցը կարող է դառնալ վճարովի։ Մասկը հայտարարել է, որ այդպիսով նրանք ցանկանում են պայքարել ապատեղեկատվության և բոտերի դեմ, որպեսզի «ֆերմաներ» ունեցողներին ֆինանսապես ձեռնտու չլինի բոտեր պահել։ Այդ մասին Մասկը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցի ժամանակ։