Տեխնէ

Էրդողանը Իլոն Մասկին առաջարկել է Թուրքիայում բացել Tesla-ի 7-րդ գործարանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլոն Մասկին առաջարկել է Թուրքիայում բացել Tesla-ի 7-րդ գործարանը։

Թուրքիայի նախագահը SpaceX-ի հիմնադրին նաև հրավիրել է TECNOTEST փառատոնին, հայտնում է Թուրքիայի նախագահին կից հանրային գործերի վարչությունը:

Էրդողանը Մասկին պատմել է Թուրքիայի թվայնացման հայեցակարգի և արհեստական ինտելեկտի ոլորտում ազգային ռազմավարության մասին: