Տեխնէ

Ի՞նչ ֆուկցիաներ ու նորույթներ ունի նոր Iphone 15-ը

Կալիֆորնիայի Կուպերտինո քաղաքի իր կենտրոնակայանում՝ սեպտեմբերյան իր ամենամյա միջոցառմանն Apple–ը ներկայացրել է նոր iPhone 15-ը, iPhone 15 Plus-ը, iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը: 

Ահա նոր iPhone-ի բոլոր հիմնական ֆուկցիաներն ու նորույթները:

Նոր USB-C լիցքավորման մուտք 
Յուրաքանչյուր նոր iPhone այսուհետև կունենա USB-C․ սա շուկայական պահանջ էր ԵՄ կողմից, և Iphone–ն ի վերջո ընկրկեց ու փոխեց լիցքավորման մուտքի տեսակը։ Թեև USB-C-ն կարող է թույլ տալ ավելի արագ լիցքավորում, Apple-ը, սակայն, լիցքավորման արագության բարելավում չի խոստանում․ այն դեռևս սահմանափակված է 20 Վտ-ով:

Նոր որակի լուսանկարներ
12 mpx ուլտրալայն տեսախցիկը հիմնականում նույնն է: Apple-ը, ինչպես միշտ, հայտարարել է իր Photonic հաշվողական լուսանկարչության ֆունկցիայի բարելավումների մասին, այնպես որ, ընդհանուր առմամբ, կարելի է ակնկալել ավելի գեղեցիկ լուսանկարներ։ 

Նոր գրաֆիկական միջուկ
Apple-ն ասում է, որ գրաֆիկական պրոցեսորը Apple GPU-ների պատմության մեջ ամենամեծ վերադիզայնն է՝ վկայակոչելով իր նախորդի 20% արագությունը: Միջուկը հնարավորություն է տալիս շարժական խաղերում ստեղծել ավելի մանրամասն միջավայրեր ՝ միաժամանակ ավելի քիչ էներգիա կիրառելով․ այն նաև 4 անգամ ավելի արագ է:

Նոր տեսախցիկ 
Apple-ի մատուցմամբ՝ նոր iPhone-ի տեսախցիկը 5X zoom ունի, որը թույլ է տալիս բարձր որակով լուսանկարել հեռավորության վրա գտնվող առարկաների համար։ Ավելի փոքր iPhone 15 Pro-ն, ցավոք, դեռ մնում է 3X խոշորացումով:

iPhone 15-ը և iPhone 15 Plus-ը նույն գնի կլինեն՝ համապատասխանաբար $799 և $899։ iPhone 15 Pro-ն կլինի 999 դոլար, iPhone 15 Pro Max-ը՝ մինչև 1199 դոլար, ինչը 100 դոլարով գերազանցում է իր նախորդների գինը: Այնուամենայնիվ, այժմ 256 ԳԲ հիշողություն է առկա iPhone 15 Pro Max-ում, և դա նույն գինն է, ինչ 256 ԳԲ–անոց iPhone 14 Pro Max-ը: