Սպորտ

Ինձագին շրջանցեց նաև Մոուրինյոյին

Սիմոնե Ինձագին ընդգրկվել է «Ինտերի» ամենատիտղոսակիր մարզիչների եռյակում:

«Ինտերը» նվաճել է վեցերորդ գավաթը Ինձագիի գլխավորությամբ։ Նրա օրոք նրանք երկու անգամ նվաճել են Իտալիայի գավաթը և երեք անգամ՝ սուպերգավաթը։

Տիտղոսների քանակով Սիմոնեն առաջ է անցել Ժոզե Մոուրինյոյից (5): Ա սերիայի ձևավորումից ի վեր (այսինքն, 1929/30 մրցաշրջանից) միայն երկու մասնագետ է ավելի շատ տիտղոսներ նվաճել, քան Ինձագին՝ Էլենիո Էրերան և Ռոբերտո Մանչինին (7-ական):