Սպորտ

«Իսպանիայում ամենահայտնի ռուս ֆուտբոլիստն Արսեն Զախարյանն է»․ «Բարսելոնայի» նախկին մարզիչ

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Ֆրանկ Արտիգան, ով այժմ գլխավորում է մոսկովյան «Ռոդինան», խոսել է Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Այս պահին Իսպանիայում ամենահայտնի ռուս ֆուտբոլիստն Արսեն Զախարյանն է, որը հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադից», բայց ես ծանոթ չեմ նրա խաղային և որակական հատկանիշներին»,- ասել է Արտիգան:

2023 թվականի օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր Մոսկվայի «Դինամոյից» Արսեն Զախարյանի տեղափոխության մասին։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիս: Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 25-ին՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով 75-րդ րոպեին։

Ընդհանուր առմամբ՝ Լա լիգայում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում (1+2)։ Իսպանիայի առաջնությունում թիմը վեցերորդ տեղում է։