Սպորտ

Ռինգ դուրս եկած 5 հայ բռնցքամարտիկներից 3-ը հաղթել են

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը ռինգ դուրս եկած 5 հայ բռնցքամարտիկներից 3-ը հաղթել են։ 

57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեծ առավելությամբ` 5։0 հաշվով, պարտության է մատնել լեհ Յակուբ Կրիսփեթին, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանն ուժեղ էր մեկ այլ լեհ բռնցքամարտիկ` Գրեժբեր Մաթեուսից, իսկ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը հաղթել է սլովակ Ժոզեֆ Կոստուրին։

63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը 0-5 հաշվով պարտվել է Հունգարիայի ներկայացուցչին։ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 2-5 հաշվով զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցչին։