Սպորտ

Կլոպը «Լիվերպուլի» ղեկին չնվաճեց միայն այս գավաթը

«Լիվերպուլը» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավորությամբ  հաղթել է բոլոր մրցաշարերում, բացի Եվրոպա լիգայից: Մերսիսայդցիները գերմանացի մասնագետի գլխավորությամբ երկու անգամ մասնակցել են Եվրոպա լիգայի մրցաշարին: 2015/2016 մրցաշրջանում «Լիվերպուլը» եզրափակչում պարտվել է «Սևիլիային, իսկ ընթացիկ մրցաշրջանում դուրս մնացել՝ քառորդ եզրափակիչում երկու հանդիպումների արդյունքում պարտվելով «Ատալանտային»:

«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպը գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերին: «Կարմիրների» հետ նա նվաճել է ութ գավաթ՝ Անգլիայի Պրեմիեր լիգա, Չեմպիոնների լիգա, երկրի գավաթ, Անգլիայի լիգայի երկու գավաթ, Անգլիայի սուպերգավաթ, ՈւԵՖԱ -ի սուպերգավաթ և ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը։

2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո գերմանացի մասնագետը կհեռանա մերսիսայդյան ակումբից։ Ավելի վաղ Կլոպը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան» և  «Մայնցը»: