Սպորտ

Դե Ռոսիի թիմը պայքարից դուրս է թողում «Միլանին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալել է «Միլանին»։ Դանիելե դե Ռոսիի գլխավորած թիմը պատասխան խաղում տանը հաղթել է 2-1 հաշվով։

12-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջանլուկա Մանչինին, իսկ 22-րդ րոպեին՝ Պաուլո Դիբալան։ Ինը րոպե անց «Ռոմայի» կազմում կարմիր քարտ է ստացել Զեքի Չելիքը։ «Միլանի» ֆուտբոլիստները 86-րդ րոպեին Մատեո Գաբբիայի ջանքերով կարողացել են մեկ գնդակ հետ բերել, սակայն ռոսոներիներին չի հաջողվել խուսափել պարտությունից:

Հիշեցնենք, որ «Ռոման» դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 1-0 հաշվով և կխաղա կիսաեզրափակիչում։