Սպորտ

Մեկնարկել է Հայաստան-Կոսովո հանդիպման տոմսերի վաճառքը

Մարտի 9-ից մեկնարկել է մարտի 22-ին կայանալիք Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

«Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում»,- ասվում է հայտարարությունում:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ։