Սպորտ

«Սիթին» կրկին հաղթում է «Կոպենհագենին» և կխաղա հաջորդ փուլում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթր Սիթին» տանը մրցեց «Կոպենհագենի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները այս խաղում ևս հաղթեցին նույն հաշվով, ինչ առաջին խաղում՝ 3-1։

Գոլերի հեղինակներ դարձան Մանուել Ականջին, Խուլիան Ալվարեսն ու Էրլինգ Հոլանդը, հյուրերի կազմից աչքի ընկավ Մոհամեդ Էլյունուսին։

Այսպիսով գործող չեմպիոնները դիմակայությունը հաղթելով ընդհանուր 6-2 հաշվով՝ կխաղան հաջորդ փուլում։