Սպորտ

«Ռեալը» տանը չհաղթեց, սակայն անցավ հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» տանը չկարողացավ կոտրել «Լայպցիգի» դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ռեալի» կազմումը 65-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ «Լայպցիգի» կազմում՝ Օրբանը՝ 68-րդ րոպեին։

Նշենք, որ Կառլո Անչելոտիի սաները առաջին խաղում հաղթել էին 1-0 հաշվով, և ընդհանուր դիմակայությունում «Ռեալը» հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։