Սպորտ

Այսօր Բաթումիում իրար դեմ կմրցեն «Ինտերի» և Վրաստանի հավաքականի լեգենդները

Այսօր «լեգենդների շարքի» առաջին խաղում կհանդիպեն Վրաստանի հավաքականի և Միլանի «Ինտերի» վետերանների թիմերը: Հանդիպումը տեղի կունենա «Բաթումի Արենայում» և կսկսվի ժամը 19.00-ին։ Վրաստան են ժամանել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ֆիգուն, Վերոնը, Զանետտին, Կամբիասոն և այլք։

Վրաստանի հավաքականի կազմում հանդես կգան՝

Շոթա և Հաճի Արվելաձե, Թեմուր Կեցբայա, Գեորգի Կինկլաձե, Լևան Կոբիաշվիլի, Կախա Կալաձե, Կախա Ցխադաձե, Ալեքսանդրե Իաշվիլի, Գեորգի Դեմետրաձե, Լևան Մչեդլիձե, Զուրաբ Խիզանիշվիլի, Մալխազ Ասաթիանի, Ջանո Անանիձե, Գեորգի Նեմսաձե, Գոչա Ջամարաուլի, Լևան Քենիա, Նուկրի Ռևիշվիլի, Գեորգի Լոմայա, Ալեքսանդրե Ամիսուլաշվիլի, Գեորգի Նավալովսկի, Լաշա Սալուկվաձե, Ալեքսանդրե Կոբախիձե, Գոգա Գախոկիձե, Լևան Ցկիտիշվիլի, Դավիթ Սիրաձե:

«Ինտերը» կազմում հանդես կգան համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ՝

Լուիշ Ֆիգու, Սեբաստիան Ֆրեյ, Էստեբան Կամբյասո, Խավիեր Զանետտի, Մարկո Մատերացի, Լուչիո, Ֆրանչեսկո Կոլոնեզ, Ֆաբիո Գալանտե, Դիեգո Միլիտո, Բորխա Վալերո, Հուսին Հարջա, Խուան Սեբաստիան Վերոն, Ուեսլի Սնեյդեր, Ժուլիո Սեզար, Գորան Պանդև, Իվան Կորդոբա, Գեորգիոս Կարագունիս, Ռոդրիգո Պալասիո, Դեյվիդ Սուասո և Մայկոն:

Նշենք, որ «Բաթումի Արենայում» կայանալիք խաղից առաջ Վրաստանի հավաքականի և Միլանի «Ինտերի» լեգենդների ներկայացուցիչները մամուլի ասուլիս կանցկացնեն: