Ժամանց

Ֆեդերերը իր և կնոջ թայլանդյան հանգստից լուսանկարներ է հրապարակել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել Թայլանդում ընտանեկան հանգստից: Ֆեդերերը նկարներից մեկում հանգիստը վայելում է կնոջ՝ Միրկայի հետ։

«Եվ այստեղ ամեն ինչ ավարտվեց», - մակագրել է գրառումը Ֆեդերերը:

42-ամյա Ֆեդերերը սպորտից հեռացել է 2022 թվականի սեպտեմբերին՝ Լոնդոնում կայացած Լեյվերի գավաթ -2022-ում հանդես գալուց հետո: Ռոջերն իր հրաժեշտի հանդիպումն անցկացրել է զուգախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հետ:

Շվեյցարացին չի բացառել, որ կարիերայի ավարտից հետո երբեմն կորտ դուրս կգա ներկայացուցչական հանդիպումներում, սակայն ընդգծել է, որ չի վերադառնա տուր և առավել ևս «Մեծ սաղավարտի» մրցաշարեր: