Տեսակետ

Դրանից հետո հայկական բանկերը հայտարարում են «ՄԻՐ» քարտերից հրաժարվելու մասին. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում ինքնիշխանություն հասկացությունը «սահմանված» է բացառապես Ռուսաստանի հանդեպ: Դրանով «ծածկվում» են մնացյալ բոլոր ուղղությունները: Օրինակ, մարտի 14-ին Հայաստան է այցելում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը, հանդիպում վարչապետի հետ, ու դրանից հետո հայկական բանկերը հայտարարում են «ՄԻՐ» քարտերը սպասարկելուց հրաժարվելու մասին, միևնույն ժամանակ էլ դոլարի նկատմամբ սկսում է արժևորվել դրամը: Երկու այդ իրողությունից հիմնական վնասը Հայաստանի տնտեսությանն է, ուրիշ ոչ մեկին:

Բայց քանի որ ինքնիշխանությունը չափվում է գերազանցապես մի ուղղությամբ, մյուս ուղղությունների առումով ոչ միայն լռություն է, այլև, նույնիսկ որոշ հատվածներով, ցնծություն»: