Վերլուծություն

Թրամփ-Հարրիս պայքարը դարձել է բացարձակ անկանխատեսելի. հարցման տվյալներ

Մեկ շաբաթ է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նոյեմբերի 5-ին պարզ կդառնա, թե ով է գլխավորելու աշխարհի թիվ 1 գերտերությունը և, ըստ այդմ, կարելի կլինի պատկերացում կազմել, թե ինչ ուղղությամբ կընթանա ԱՄՆ քաղաքական կյանքը՝ իր հստակ ազդեցությամբ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։ 

ԱՄՆ-ում տարբեր հետազոտական կենտրոններ բազմաթիվ սոցհարցումներ են անցկացնում՝ պարզելու համար ընտրողների նախապատվությունը։ Ընտրության ելքը, սակայն, պայմանավորելու է փոփոխական 7 նահագների քվերակությունը՝ Փնեսիլվանիա, Միչիգան, Վիսքոնսին, Հյուսիսային Կառոլինա, Նևադա, Արիզոնա և Ջորջիա։ Ըստ սոցհարցումների՝ բոլոր նահանգներում Դոնալդ Թրամփի ու Քամալա Հարրիսի միջև տարբերությունը լավագույն դեպքում 1 տոկոս է, իսկ հարցումների թույլատրելի շեղումը հաշվարկվում է 2-5 տոկոս։ Նկատելի է միայն Ջորջիա ու Արիզոնա նահանգներում վերջին շաբաթվա մեջ փոփոխված դինամիկան՝ հօգուտ Թրամփի՝ 2-3 տոկոսի շրջանակներում։ Այս վիճակագրությունն ինքնին նշանակում է, որ որևէ արժանահավատ կանխատեսում անելը՝ սոցհարցումների տվյալների հիմքով, պարզապես անհնար է։ 

Radar Armenia-ն այս կապակցությամբ ներկայացնում է թարմ տվյալներ New York Times-ի շտեմարանից, որտեղ հավաքվում են տարբեր սոցհարցումների տվյալները՝ տալով այս պահին թեկնածուների ձայների առավել արժանահավատ պատկերը։

Համընդհանուր ուղիղ քվերակությամբ առաջատարը Քամալա Հարրիսն է՝ 1 տոկոսով։

Սակայն հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենում ըստ նահանգների՝ ընտրիչների միջոցով, համաժողովրդական քվեարկությունը որոշիչ հանգամանք չէ նախագահին որոշելու հարցում։ Առավել կարևոր են հետևյալ նահանգները.

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ վերջին տարիների կտրվածքով ձայների այս պատկերը աննախադեպ է. վերլուծաբանները դժվարանում են մտաբերել այսպիսի լարված ու անկանխատեսելի դիմակայություն վերջին շրջանում։