Տեսակետ

Հայաստանի հանդեպ կա արևմտյան ճնշում. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դեռևս ամիսներ առաջ՝ քաղաքապետի ընտրությունից հետո, ասել եմ, Հայաստանի հանդեպ կա արևմտյան ճնշում՝ «նշաձողը մի քիչ էլ» իջեցնելու համար, որն արդեն վերաբերում է Հայաստանին: 

Սահմանադրության հարցը հենց դա է: Իհարկե, տրենդային չէ այդ մասին խոսելը, հաստատուն տրենդները մեզանում կամ Ալիևի ու Էրդողանի, կամ ռուսների ականջները տեսնելն է: Բնականաբար, ոչ մի կասկած, որ Ալիևից ու Էրդողանից են գալիս Հայաստանի հանդեպ պահանջները:

Բուն խնդիրն այն է, որ դրանք ընդունվում են և լեգիտիմ են դիտվում արևմտյան հարթակներում: Ահա թե ինչու է այնպես, որ այդ հարթակներ չի գնում Ադրբեջանը, բայց, օրինակ, ամերիկացի համանախագահ Բոնոն և ԵՄ ներկայացուցիչ Կլարը Երևան են գալիս, իսկ Բաքու չեն գնում: Գալիս են Երևան՝ հենց «նշաձողը մի փոքր էլ իջեցնելու» համար: Սահմանադրության թեման հենց դա է:

Ճնշումը միշտ չէ, որ գործադրվում է մահակով: Ճնշումը քաղաքականության մեջ կարող է գործադրվել նաև սիրալիր ժպիտով և քաղցր խոսքով: Ավելին, քաղաքականության մեջ արհեստավարժ ճնշումները գործադրվում են հենց այդպես: Ոչ արհեստավարժերն են, որ գործում են կացնով ու մահակով»: