Տեսակետ

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հասցեին անցնի ագրեսիվ տոնի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ կլինի, եթե Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հասցեին անցնի ագրեսիվ տոնի։
Կարճ պատասխան՝ ոչ մի լավ բան։
Երկար պատասխա՝ այո, երկրի ներսում շատերը կուրախանան, բարոյական բավարարվածություն կստանան։ Բայց դա միայն կլեգիտիմացնի Ադրբեջանի կողմից մեզ հետ չբանակցելը ու Հայաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ պահվածքը։ 

Իսկ լեգիտիմությունը հենց այն է, ինչն այժմ Ադրբեջանին պակասում է Սյունիքի վրա հարձակվելու համար։ Եթե հանկարծ Ադրբեջանը աշխարհին կարողացավ ցույց տա, որ Հայաստանը ագրեսիվ մտադրություններ ունի, առանց հապաղելու կգա Սյունիքի վրա։
Այո, Ադրբեջանը մեր նկատմամբ ագրեսիվ է ու խաղաղ մտադրություններ չունի։ Բայց եթե հանկարծ աշխարհը կասկածեց մեր խաղաղ մտադրությունների վրա, մենք կկորցնենք այն քաղաքական աջակցությունը, որի շնորհիվ Ադրբեջանն այժմ չի հարձակվում Հայաստանի վրա։

Ադրբեջանի դիվանագիտությունը աշխարհին փորձել ու փորձում է «կերակրել», որ Հայաստանը ոչ թե զոհ է, այլ ագրեսիվ երկիր, որտեղ գործում են «ՈՄԱ-ի նման ահաբեկչական խմբավորումներ»` դրանով (առայժմ ապարդյուն) հող նախապատրաստում մեր դեմ ագրեսիայի համար։
Եթե մեր երկրի իշխանությունները սկսեն ագրեսիվ խոսել, դա միայն կօգնի Բաքվի այդ գծին»։