ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 25-ից 26-ը Ուզբեկստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 78-րդ նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են մաքսային կարգավորման ոլորտին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում նաև՝ ֆիզիկական անձանց կողմից համապատասխան ապրանքների ներմուծմանը, ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների և երկաթուղային փոխադրողների փոխգործակցության տիպային տեխնոլոգիային, մաքսային ծառայությունների մաքսային նպատակներով փորձագիտական և հետազոտական կենտրոնի մասին համաձայնագրի նախագծին, ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների տարանցիկ պորտալի ստեղծմանը, փոխադրումների հետագծելիության նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը մեկ տարի ժամկետով ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ։
Նիստի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Ուզբեկստանի Հանրապետության մաքսային ծառայության Էլեկտրոնային հայտարարագրման, ինչպես նաև ռիսկերի մոնիթորինգի և թիրախային կենտրոն, կիբերանվտանգության, զանգերի կենտրոն և Կենտրոնական մաքսային լաբորատորիա։
Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի 2-րդ կիսամյակում՝ Ռուսաստանի Դաշնությունում։