Հասարակություն

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն միասնական համակարգ

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։

Ո՞ր տեսակի էլեկտրոնային ստորագրությունն է գործում

Համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign ՀԾՀ-ով և CoSign ՀՎՀՀ-ով տեսակները, որոնք տրամադրում է «Էկենգ» ՓԲԸ-ն։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում է հետևյալ դեպքերում՝

  • եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • եթե օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ-ում։

Մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign ՀԾՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրություն։

Ի՞նչ անել նախքան ստորագրության ձեռքբերումը

CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը ձեռք բերելու համար օտարերկրյա քաղաքացին նախքան «Էկենգ» ՓԲԸ-ին դիմելը, պետք է հաշվառվի հարկային մարմնում (ձեռք բերի ՀՎՀՀ) և ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից ստանա «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքի թույլտվություն։

Ինչպե՞ս ստանալ համակարգի հասանելիություն

Եթե քաղաքացին ունի ՀՎՀՀ, ապա անհրաժեշտ է www.e-request.am հարթակի միջոցով ՊԵԿ ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ (Ձևաչափ 1), որից հետո իր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համակարգի հասանելիությունն ստանալու հղում։ Անցնելով հղմամբ՝ անհրաժեշտ է գրանցվել և ընտրել օգտվողի անունը և  գաղտնաբառը։ Միաժամանակ, եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ չի գտնվում ՀՀ-ում, ապա համակարգի հասանելիություն ստանալու համար դիմումի մեջ պետք է կատարի նաև նշում՝ Cosign ՀՎՀՀ-ով ստորագրության տեսակի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ (Ձևաչափ 2): Անհրաժեշտ է հիշել, որ համակարգի հասանելիությունը ստանալուց հետո անհրաժեշտ է ձեռք բերել Cosign տեսակի էլեկտրոնային ստորագրություն՝ դիմելով www.ekeng.am «Էկենգ» ՓԲԸ-ին։

Ինչպե՞ս ձեռք բերել ՀՎՀՀ

Եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀՎՀՀ, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթը: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանա ՀՎՀՀ-ն, որից հետո համակարգի հասանելիությունն ստանալու դիմումը կարող է ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ վերը նշված եղանակով։

Իսկ ՀԾՀ ունեցող оտարերկրյա քաղաքացին ՀՎՀՀ ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաև առցանց՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային https://file-online.taxservice.am համակարգի միջոցով, որի ներկայացման համար էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր չէ։

«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտք գործելու վերաբերյալ իրազեկման թերթիկը՝ այստեղ։