Հասարակություն

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով  իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ 
 
Մասնավորապես՝ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-11։45-ը, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարությամբ և 15 մետր բարձրությամբ հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։
 
Ժամը 11:10-13:50-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 29-32-րդ կմ-ին իրականացրել է մոտ 300 մ երկարությամբ և 30 մ բարձրությամբ հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 4 խմ զանգված) աշխատանք: